Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։
Ռուսլան Ստեֆանչուկը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և արդյունավետ աշխատանք։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ուկրաինայի Գերագույն ռադայի միջև համագործակցության օրակարգին՝ կարևորելով խորհրդարանական կապերի հետագա ակտիվացումը և փոխգործակցության նոր հնարավորությունների օգտագործումը։
Քննարկվել են նաև Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերություններին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող թեմաներ։
04 Օգոստոս, 2026 15:59
2694
Ումերովը նշանակվել է Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար
03 Օգոստոս, 2026 15:26
Պետք է մնան գաղտնի․ Պեսկովը՝ Մոսկվայի և Կիևի միջև կապի ուղիների մասին
29 Հունիս, 2026 14:53
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով
26 Հունիս, 2026 22:33
Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24 Օգոստոս, 2026 18:33
ԱԺ նախագահը թեթև առողջական խնդիր ունի և չի մասնակցի հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանը. Ալեքսանյան
20 Օգոստոս, 2026 11:15
Ռուբինյանն ու Համադեն քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցությունը
18 Օգոստոս, 2026 17:57