Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների: Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: 
 

Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանի ձեռամբ հոգեհանգստյան կարգի ժամանակ Աստծո բարեգթությունն է աղերսվել անհայտ կորածների և գերիների տունդարձի համար:
 

Արարողությանը մասնակցել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, անհայտ կորած և նահատակված զինծառայողների մի խումբ հարազատներ:

 

721