Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 18-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի և ֆիզիկական անձի՝ 2011 թվականին հողամասի վերաբերյալ կատարված աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Նկատի ունենալով, որ առկա է հողամասը բնեղենով վերադարձնելու անհնարինություն, Դատախազության կողմից ներկայացվել էր հողամասի շուկայական արժեքը հատուցելու պահանջ:
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 30-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ֆիզիկական անձը Վայոց Ձորի մարզի Արենի համայնքին կհատուցի 2 միլիոն 255 հազար դրամ։
06 Օգոստոս, 2026 14:24
121
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
04 Հուլիս, 2026 17:51
Դատախազության աշխատողի օրվա առթիվ հեռուստաաշտարակի էկրանին ցուցադրվում է դատախազության տարբերանշանը
01 Հուլիս, 2026 21:28
Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է. Դատախազության 2025-ի գործունեության մասին հաղորդում
01 Ապրիլ, 2026 15:29