Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր սահմանափակում է փորձել մտցնել ԱՄՆ-ում ծնվելու հիմքով քաղաքացիություն ստանալու իրավունքում (այսպես կոչված «հողի իրավունքը»), հինգշաբթի՝ օգոստոսի 6-ին, ստորագրելով երկու հատուկ գործադիր հրամանագիր։ Դա տեղի է ունեցել ընդամենը մեկ ամսից մի փոքր ավելի անց այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը նրա առաջին փորձը՝ վերացնելու այդ իրավունքը, ճանաչել է Սահմանադրությանը հակասող։
Հրամանագրերից մեկը «հողի իրավունքի» բացառությունների ցանկն ընդլայնում է՝ ներառելով օտարերկրացիների նոր խմբեր, որոնց երեխաները չեն կարողանա ստանալ ԱՄՆ քաղաքացիություն, նույնիսկ եթե ծնվել են Միացյալ Նահանգների տարածքում։
Մյուս հրամանագիրն արգելում է այսպես կոչված «ծննդաբերական տուրիզմը»՝ այն պրակտիկան, երբ հղի օտարերկրացի կանայք հատուկ մեկնում են Միացյալ Նահանգներ՝ այնտեղ ծննդաբերելու նպատակով, որպեսզի իրենց երեխան ծննդավայրի հիմքով ստանա ԱՄՆ քաղաքացիություն։ ԱՄՆ-ն այն սակավաթիվ երկրներից է, որտեղ անձը քաղաքացիության իրավունք է ստանում երկրի տարածքում ծնվելու փաստի հիման վրա։