Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է մեկ ստորագրությամբ վերացնել Շվեյցարիայի հետ ԱՄՆ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը՝ արգելափակելով եվրոպական այդ երկրից ապրանքների, այդ թվում՝ ժամացույցների ներմուծումը։

«Մենք շատ երկրներ դարձնում ենք էլիտար։ Նայեք Շվեյցարիային։ Մենք նրանց հետ ունենք 39 միլիարդ դոլարի առևտրային դեֆիցիտ։ Ես կարող եմ մեկ ստորագրությամբ վերացնել այդ դեֆիցիտը, և նրանք կդադարեն լինել էլիտար երկիր»,- «Punchbowl News»-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը։

«Բավական է, որ ասեմ. «Ինձ պետք չեն ձեր ժամացույցները։ Ինձ պետք չեն ձեր ապրանքները»։ Եվ մենք կխնայենք 39, 40 կամ 41 միլիարդ դոլար, իսկ նրանք էլիտար երկրից կվերածվեն լուրջ խնդիրներ ունեցող երկրի։ Բայց, ի բարեբախտություն նրանց, ես լավ մարդ եմ»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև կարծիք է հայտնել, որ աշխարհի բազմաթիվ երկրներում, մասնավորապես՝ Շվեյցարիայում, տոկոսադրույքները ցածր են մնում ԱՄՆ աջակցության շնորհիվ։

 

152