Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 7-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը անձնակազմին է ներկայացրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակված Արթուր Խուդինյանին։
Արամ Ղազարյանը նշել է, որ Արթուր Խուդինյանը համատեղ ծառայության ընթացքում դրսևորել է բարձր մասնագիտական որակներ, պատասխանատվություն և նվիրվածություն՝ ընդգծելով, որ նա ձեռք բերած փորձն ու մասնագիտական կարողությունները նույն արդյունավետությամբ կծառայեցնի նաև Փրկարար ծառայության զարգացմանն ու խնդիրների լուծմանը։
Արթուր Խուդինյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ պատրաստ է իր փորձն ու ներուժը ներդնել ծառայության արդյունավետության բարձրացման գործում։
07 Օգոստոս, 2026 20:19
892
Արթուր Նահապետյանը ԱՄՆ-ում մասնակցել է IACP 2026 համաժողովին և հանդիպումներ ունեցել ԱՄՆ իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետ
30 Հոկտեմբեր, 2026 13:18
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
29 Հոկտեմբեր, 2026 10:40
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25 Հոկտեմբեր, 2026 17:52
Արթուր Խուդինյանը նշանակվել է պարեկային ծառայության պետ
21 Ապրիլ, 2023 02:47