ԱՄՆ Սենատը նախկին նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթ հայտարարելը հակասահմանադրական չի ճանաչել՝ հայտնում է The Hill-ը:

Քվեարկության ժամանակ 55 սենատոր կողմ է քվեարկել իմփիչմենթի օրինականությանը, 45-ը՝ դեմ: Դեմոկրատների հետ կողմ է արտահայտվել նաև հինգ հանրապետական:

Ըստ այս արդյունքի՝ պարբերականը քիչ հավանական է համարում Սենատի աջակցությունը Թրամփին իմփիչմենթի ենթարկելու Ներկայացուցիչների պալատի որոշմանը: Դրա համար անհրաժեշտ է սենատորների երկու երրորդի համաձայնությունը:

Իմփիչմենթի ընթացակարգի օրինականության հարցը քվեարկության էր դրել հանրապետական ​​սենատոր Ռենդ Փոլը, որի համոզմամբ՝ Թրամփը չի խախտել օրենքը, իսկ դեմոկրատները պարզապես փորձում են հաշիվներ մաքրել նրա հետ:

Դեմոկրատ կոնգրեսականների ու որոշ հանրապետականների կարծիքով՝ Թրամփը պատասխանատու է հունվարի սկզբին Կապիտոլիումի տարածքում տեղի ունեցած անկարգությունների համար: Թրամփին սատարող ցուցարարները ներխուժեցին Կոնգրեսի շենք: Իսկ այդ միջադեպից առաջ երկրի նախկին նախագահը նրանց հորդորել էր չդադարեցնել պայքարը: Ըստ դեմոկրատների, հենց այս կոչն էլ ցուցարարներին դրդեց ագրեսիվ գործողությունների:

 

1lurer.am

27 Հունվար, 2021 13:40
174
; ;