ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 13-ին ծառայություններ կմատուցվեն․
- ժամը 10։30-16:00, Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
- ժամը 11։30-16:00, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
12 Օգոստոս, 2026 10:15
55
Թմրամիջոցներ, զենք-զինամթերք. բերման է ենթարկվել հանցավոր հակումներ ունեցող շուրջ 150 անձ. տեսանյութ
12 Օգոստոս, 2026 10:13
Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները․ ՆԳ նախարարը հետևել է ընթացքին
12 Օգոստոս, 2026 09:55
5 օրում արձանագրվել է բեռների փոխադրման կանոնների 90 խախտում. ՆԳՆ
11 Օգոստոս, 2026 20:55