Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ես վերջին մարդն եմ, որ կվստահի Իրանին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես չեմ վստահում Իրանին: Ես վերջին մարդն եմ, որ կվստահի Իրանին: Նրանք անընդհատ ստել են ինձ»,- ասել է Թրամփը:

Նրա խոսքով՝ այժմ ԱՄՆ-ը լիակատար հսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ, և եթե Իրանը փորձի ինչ-որ բան անել, համարժեք պատասխան կստանա:

«Մենք հիմա լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Նրանք վերահսկողություն չունեն։ Մենք ունենք լիակատար վերահսկողություն։ Մենք ենք դրա տերը։

Եվ ինչ-որ պահի, գուցե նրանք ինչ-որ բան անեն, և հետո նրանք կջնջվեն երկրի երեսից։ Բայց հիմա մենք շատ լավ դիրքում ենք»,- նշել է Թրամփը:

71