Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է, որը նպատակ ունի բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը և ուշադրություն հրավիրել նրանց առջև ծառացած հիմնախնդիրներին։

 

Օրվա խորհրդի համատեքստում նախարարը հանդիպել է ՇՄ նախարարությանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդի անդամների հետ։

 

Հանդիպման ընթացքում երիտասարդները նախարարին են փոխանցել Երիտասարդների ազգային հայտարարությունը, որը մշակվել է Երիտասարդների տեղական համաժողովի՝ LCOY Հայաստանի շրջանակում՝ Հայաստանի տարբեր մարզերից ավելի քան 100 երիտասարդների և դեռահասների մասնակցությամբ։

 

Հայտարարությունն ամփոփում է կլիմայի փոփոխության վերաբերյալ Հայաստանի երիտասարդների առաջնահերթությունները, առաջարկներն ու ակնկալիքները՝ ներկայացնելով նրանց միասնական դիրքորոշումը։

 

Ինձ համար կարևոր է, որ երիտասարդների ձայնը լինի լսելի, իսկ նրանց ներգրավվածությունը բնապահպանական և կլիմայական օրակարգերի ձևավորման գործընթացներում՝ իրական և գործուն։

 

«Երիտասարդների գաղափարները, նախաձեռնողականությունն ու նորարար մոտեցումները կարող են էական ներդրում ունենալ մեր երկրի բնապահպանական քաղաքականության մշակման և իրականացման գործում»,- գրառման վերջում նշել է Համբարձում Մաթևոսյանը։

 

136