Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։55-ի սահմաններում Ազատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 56-ամյա Կարեն Ա․-ի վարած «Նիսսան» մակնիշի և 47-ամյա Արման Բ․-ի վարած «Ֆորդ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով Կարեն Ա․-ի ուղևոր, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 39-ամյա Էմիլլիա Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Երևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

141