Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն բացառել է «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ մադրիդյան ակումբում հանդես գալու հնարավորությունը՝ միաժամանակ ընդգծելով ֆուտբոլիստի բարձր կարգը։
«Ռոնալդուն, անկասկած, ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, բայց նա չէր կարող հանդես գալ «Ատլետիկոյում»։ Ցանկացած թիմ ուրախ կլիներ իր կազմում տեսնել նման մակարդակի խաղացողի։ Սակայն մի բան է ընդունել նրա մեծությունը, մեկ այլ բան՝ պատկերացնել նրան «Ատլետիկոյի» մարզաշապիկով»,- Սերեսոյի խոսքերն է մեջբերում իսպանական AS պարբերականը։
Հիշեցնենք, որ Կրիշտիանուն 2009-ից 2018 թվականներին պաշտպանել է Մադրիդի «Ռեալի» գույները և 450 գոլով դարձել ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։ 2022 թվականին, երբ Ռոնալդուն երկրորդ անգամ հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից», մամուլում ակտիվորեն քննարկվում էր հարձակվողի հավանական տեղափոխությունն «Ատլետիկո»։