Ֆրանսիայի իրավապահ մարմինները հետաքննություն են իրականացնում Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա հարձակման դեպքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

«Դեսպանությունն իր խոր մտահոգությունն է արտահայտել: Վստահում ենք, անշուշտ, Ֆրանսիայի իշխանություններին՝ հետաքննությունը վարելու և մեղավորներին բացահայտելու հարցում: Անշուշտ, մտահոգված ենք, որովհետև վերջին շրջանում առաջին դեպքը չէր, երբ հայկական մշակութային օջախները, Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողները թիրախ են դառնում: Սա գալիս է լրացնելու հայկական մշակութային օջախների նկատմամբ ոտնձգությունների շարքը, սպասում ենք հետաքննության ընթացին»,- ասաց Տոլմաջյանը:

Հիշեցնենք, որ  անհայտ անձինք հունվարի 24-ին՝  ժամը 18:40-ին  կրակել են Մարսելի  «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ:   Մշակույթի կենտրոնը հայկական կազմակերպությունների համակարգման կենտրոնակայանն էԱրցախյան պատերազմի ժամանակ այն համակարգում էր Մարսելից և Ֆրանսիայի հարավից Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունըՄինչ այս նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել ԲեռլինումՍան ՖրանցիսկոյումՓարիզում և Դեսինումերբ վանդալիզմի էր ենթարկվել Կոմիտասի արձանը և Ցեղասպանության հուշահամալիրը:  Այս գործողություններում ներգրավված էր «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղ ազգայնական խմբավորումըորը լուծարվել է Ֆրանսիայում:

1043