Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության և Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության և դրա հետագա ընդլայնման կարևորությունը։
Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ Կառավարությանը համատեղ աշխատանքի և արդյունավետ փոխգործակցության համար։ Դեսպանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում ևս երկու երկրների միջև գործակցությունը կզարգանա բոլոր ուղղություններով։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կրթության, տեխնոլոգիաների, առողջապահության և այլ ոլորտներում կապերի հետագա զարգացման շուրջ։