Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել պրոպանով 7 վագոն՝ Ադրբեջանի տարածքով
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանից Հայաստան է իրականացվել հերթական մատակարարումը՝ Ադրբեջանի տարածքով։
Բալաջարի կայարանից դեպի Բյոյուկ-Կեսիկ ուղղությամբ ուղարկվել է պրոպանով 7 վագոն՝ ընդհանուր 242 տոննա քաշով։
Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցմամբ ուղարկվել է ավելի քան 50 հազար տոննա ցորեն, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1172 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։
Բացի այդ, առ այսօր Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 15 հազար տոննա դիզվառելիք, ինչպես arī ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշների շուրջ 5 հազար տոննա բենզին։
24 Օգոստոս, 2026 12:28
143