Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ արդյունավետ համագործակցության և համատեղ իրականացված աշխատանքի համար։

 

Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում Կանադայի դեսպանության հետ ձևավորված համագործակցությունը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դեսպանի ցուցաբերած աջակցությունը։

 

Հանդիպման ընթացքում կարևորվել է մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման ուղղությամբ ձևավորված համագործակցության շարունակականությունը։

 

Դեսպան Էնդրյու Թըրները շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության, արդյունավետ համագործակցության և բաց ու կառուցողական երկխոսության համար՝ ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կարևոր դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության գործում։

65