Հայաստանի բազմակի չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ն ընկերական հանդիպում անցկացրեց առաջին խմբից «Վեստ Արմենիա»-ի հետ:

 

«Փյունիկ»-ի մարզաբազայում կայացած խաղում թիմերը փոխանակվեցին մեկական գնդակներով` «Փյունիկ»-«Վեստ Արմենիա»` 1:1: Ավելի վաղ «Փյունիկ»-ը ստուգողական հանդիպում էր անցկացրել «Վան»-ի հետ և զիջել 2:0 հաշվով: Երևանյան հավաքից հետո հունվարի 31-ին մեկնարկում է «Փյունիկի» արտասահմանյան հավաքը՝ ԱՄԷ-ի Շարժա քաղաքում։

 

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:

 

650