Ովքեր են պատվիրակությունների կազմում մասնակցում Փաշինյան-Ալիև հանդիպմանը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես հայտնել ենք, Բիշքեկում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Հրապարակված կադրերում երևում է, որ Փաշինյան-Ալիև հանդիպմանը մասնակցող ՀՀ-ի պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, իսկ ադրբեջանական պատվիրակության կազմում են երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն, որտեղ երկկողմ հանդիպում է սպասվում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
31 Օգոստոս, 2026 13:43
204