Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելը և Հունաստանը ստորագրել են մոտավորապես 3 միլիարդ եվրո արժողությամբ լայնածավալ պաշտպանական համաձայնագիր, հայտնում է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Համաձայնագիրը նախատեսում է, որ Իսրայելը Աթենքի համար կկառուցի առաջադեմ բազմաշերտ օդային և հրթիռային պաշտպանության համակարգ։

Փաստաթուղթը ստորագրել են Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն, գեներալ-մայոր Ամիր Բարամը և նրա հույն գործընկեր Իոանիս Բուրասը։

«Ըստ այս համաձայնագրի՝ Իսրայելը Հունաստանում կկառուցի համապարփակ, բազմաշերտ օդային պաշտպանության համակարգ, որը բաղկացած կլինի ամբողջությամբ իսրայելական արտադրության համակարգերից և կօգտագործի պատերազմի ընթացքում Իսրայելի պաշտպանական ուժերի կուտակած լայնածավալ մարտական փորձը»,- հայտնել է նախարարությունը։

69