Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կեղծ լուրեր տարածող լրատվամիջոցները համեմատել է քաղցկեղային ուռուցքի հետ։ Այս մասին նա գրառում է կատարել «Truth Social» հարթակում։

«Սպիտակ տունը չի հալածում ազատ մամուլին, որը ես բարձր եմ գնահատում։ Նա հալածում է կեղծ լուրեր տարածող լրատվամիջոցներին, որոնք մեր սիրելի ԱՄՆ-ում աճել ու տարածվել են՝ քաղցկեղային ուռուցքի նման։ Դրանք կոռումպացված են, գործում են միտումնավոր և համակարգված կերպով, ներթափանցել են ամենուր և լիովին դուրս են եկել վերահսկողությունից»,- հայտարարել է ամերիկացի առաջնորդը։

«Սա մեր ազգային անվտանգության համար սպառնալիք  է, որը պետք է անհապաղ կասեցվի»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ CNN-ը, MS NOW-ն և Politico-ն այլևս մուտք չեն ունենա Սպիտակ տուն՝ մեղադրելով նրանց կեղծ լուրեր և ստեր հրապարակելու համար: Դոնալդ Թրամփը նաև սպառնացել է ընդլայնել լրատվամիջոցների ցանկը, որոնք կունենան նման սահմանափակումներ:

202