Բիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակից պետությունների առաջնորդները:
Մինչ բացման արարողությունը՝ բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը:
Արարողության ընթացքում խաղերին մասնակից պետությունների մարզիկներն իրենց ազգային դրոշներով հանդիսավոր կերպով մուտք են գործել մարզադաշտ: Խաղերին մասնակցում են նաև Հայաստանի մարզիկները:
Խաղերի բացման արարողությունից հետո Ղրղզստանի նախագահի անունից՝ ի պատիվ միջոցառմանը մասնակից պետությունների ղեկավարների, տրվել է ընթրիք:



31 Օգոստոս, 2026 21:25
478
Եվրասիական հովանոց․ Բիշքեկում ՇՀԿ-ն հայտարարեց՝ բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորումն անշրջելի է
03 Սեպտեմբեր, 2026 17:30
Բիշքեկում մեկնարկել է ՇՀԿ գագաթնաժողովը
01 Սեպտեմբեր, 2026 10:23
Բիշքեկում դրոշները բացակայել են նաև Ալիևի մյուս հանդիպումների ժամանակ
31 Օգոստոս, 2026 22:47
Պատրաստվում ենք իրականացնել TRIPP նախագիծը, որը տարածաշրջանային ենթակառուցվածքն ու կապակցվածությունը կբացի. վարչապետ
03 Նոյեմբեր, 2026 20:52
Վարչապետը «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին․ տեսանյութ, լուսանկարներ
03 Նոյեմբեր, 2026 19:22
Տեսեք՝ էս ու՜ր ենք ընկել. վարչապետը տեսանյութ է հրապարակել
03 Նոյեմբեր, 2026 18:16