Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում օգոստոսի 31-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ երկու երկրների դրոշների բացակայությունը քննարկումների առիթ է դարձել։

Լրատվամիջոցները տարածել են քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը, որում նա պնդել է, թե Բիշքեկում տեղի ունեցող երկրների ղեկավարների երկկողմ հանդիպումների ժամանակ համապատասխան երկրների դրոշներն առկա են եղել՝ «բացի Նիկոլ-Ալիևի հանդիպումից»։

«Սա Ալիևի կողմից Հայաստանի հերթական նվաստացումն էր և մեսիջ, որ իր համար Հայաստանը դա Արևմտյան Ադրբեջան է, և նա էլ ցանկություն չունի Հայաստանի դրոշը տեսնել Նիկոլի հետ հանդիպմանը»,- գրել է Համբարյանը։

Տարածվել է նաև լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը, որի գնահատմամբ՝ «դրոշի բացակայությունը նշանակում է, որ հիմա Ալիևը չի ճանաչում ՀՀ-ն»։

Սակայն հանդիպումների պաշտոնական լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրոշների բացակայել են ոչ միայն Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ։ 

Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին մեկնել է  Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ Բիշքեկում մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ 

Նույն օրը նա հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ։ primeminister.am կայքում օգոստոսի 31-ի` ժամը 6-ի դրությամբ հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Փաշինյանը հանդիպել է  Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

Սակայն Ադրբեջանի նախագահի պաշտոնական էջերում հրապարակված լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Իլհամ Ալիևի՝ Բիշքեկում ունեցած մյուս երկկողմ հանդիպումների ժամանակ ևս հանդիպող երկրների դրոշները տեղադրված չեն եղել։

Այսպես, Ալիևի X-ի պաշտոնական էջում հայտնվում է, որ նույն օրը բացի Փաշինյանից, նա հանդիպում է ունեցել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Եվ այդ երկու հանդիպումների ժամանակ ևս որևէ երկրի դրոշ տեղադրված չի եղել։

Լուսանկարներում՝ Իլհամ Ալիևի՝ օգոստոսի 31-ին Իրանի և Ղազախստանի նախագահների հետ հանդիպումները։ Աղբյուր՝ Իլհամ Ալիևի պաշտոնական X էջ

#CivilNetCheck-ը կապ հաստատեց նաև վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանի հետ, որը պարզաբանեց, թե միջազգային միջոցառումների շրջանակներում իրականացվող երկկողմ հանդիպումների համար սովորական պրակտիկա է առանց դրոշների հանդիպումները։

«Բազմաթիվ երկրներ նախկինում էլ, ներկայում էլ կիրառում են այդ պրակտիկան։ Նույն պրակտիկան կիրառել են մի շարք երկրներ՝ ՇՀԿ Բիշքեկում ընթացող գագաթաժողովի շրջանակում»,- ասաց նա: 

386