
ԱԱՏՄ աշխատակիցների հանդիպումը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների մանկապարտեզների ու դպրոցների պատասխանատուների հետ.
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցների հանդիպումները Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ղեկավարների հետ շարունակվում են։
Հերթական հանդիպումը կայացել է մայրաքաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների նշված կառույցների ղեկավարների հետ։
ԱԱՏՄ աշխատակիցները իրազեկել են հանրակրթական հաստատությունների համար առողջապահության նախարարի հրամանով սահմանված նորմերի մասին։
Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ղեկավարների հնչեցրած խնդրահարույց հարցերին։
Հանդիպման ավարտին տրամադրվել են իրազեկման թերթիկներ՝ հաստատություններում փակցնելու համար։