Արձանագրվել են սանիտարական կանոնների խախտումներ. Ֆրանսիայի դեսպանությունը՝ միջոցառման հյուրերի սննդային թունավորման պատճառների մասին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պարզվել է ս.թ. հուլիսի 14-ին՝ Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում մեր հյուրերից ոմանց մոտ առաջացած սննդային թունավորման պատճառը: Այդ մասին ասված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության «Ֆեյսբուքի» էջում:
«Արձանագրվել են մեր գործընկերներից մեկի, ինչպես նաև վերջինիս մի շարք մատակարարների կողմից սանիտարական կանոնների խախտումներ։ Ապագայում Ֆրանսիայի պետությունն այլևս չի օգտվի նրանց ծառայություններից։
Ֆրանսիայի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանի առողջապահական մարմիններին՝ անցկացված հետաքննության համար։ Դեսպանությունը կրկին հայցում է տուժած անձանց ներողամտությունը»,- նշված է գրառման մեջ։
02 Սեպտեմբեր, 2026 10:30
369
Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված գալա-համերգ Հռոմի սրտում
24 Սեպտեմբեր, 2026 11:14
Շնորհավորում ենք Հայաստանի եղբայրական ժողովրդին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
21 Սեպտեմբեր, 2026 12:25
Քննարկվել են Հայաստանի և Ալեքսանդրիայի նահանգի միջև առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման հնարավորությունները
15 Սեպտեմբեր, 2026 17:05