Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ զինված ուժերը մեկ օրում Հորմուզի նեղուցով ուղեկցել են 40 առևտրային նավ, ինչը ռեկորդային թիվ է Իրանի հետ հակամարտության սկսվելուց ի վեր, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Երեքշաբթի օրը ԱՄՆ զինված ուժերը Հորմուզի նեղուցով ուղեկցել են 18 միլիոն բարել նավթ տեղափոխող 40 առևտրային նավ, ինչը պատերազմի ընթացքում ամենաբարձր թիվն է՝ երեքշաբթի օրը Իրանի և ԱՄՆ-ի միջև վերսկսված հարվածների ֆոնին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ գործողության ընթացքում ԱՄՆ-ն որսացել է հականավային թևավոր հրթիռներ և հակազդել անօդաչու թռչող սարքերի։

69