Վանաձորի «Դանիելյան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գnղության փորձը․ կան վիրավnրներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի «Դանիելյան» սուպերմարկետից մի քաղաքացի փորձել է գողություն կատարել, սակայն անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը, և կասկածյալը հարվածել է անվտանգության աշխատակցին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կասկածյալը և անվտանգության աշխատակիցը տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են կասկածյալի և անվտանգության աշխատակցի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։
08 Սեպտեմբեր, 2026 10:28
282
Բացահայտվել է Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է
16 Հոկտեմբեր, 2026 12:42
Երևանի կանգառներից մեկում կինը պայուսակ է մոռացել, որում եղել են մոտ 2 մլն 300 հզր դրամ, ոսկեղեն, փաստաթղթեր
28 Սեպտեմբեր, 2026 18:15
Կենդանիների խնամքի սրահից գողություն էր կատարել
09 Սեպտեմբեր, 2026 21:37