Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տարածաշրջանային և եվրասիականինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Տրդատ Սարգսյանի նախագահությամբ հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը, որից հետո քննարկվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Մամիկոն Ասլանյանի թեկնածությունը։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նախ ներկայացրել է իրենց թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը, որից հետո Մամիկոն Ասլանյանը մանրամասնել է իր տեսլականը առաջիկա աշխատանքի առնչությամբ։ Թեկնածուն կարևորել է խորհրդարանական լիազորությունների շրջանակում տարածաշրջանային և եվրասիական ինտեգրմանը նպաստելը։

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանի գնահատմամբ ևս թեկնածուն իր կենսագրությամբ և իրավական համայնքում ունեցած հեղինակությամբ առավել քան օրինակելի է։

Քվեարկության արդյունքում Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։

112