Պետական համակարգում ունենք անձինք, որ պաշտպանում են ապօրինի ավտոկայանատեղիները. քաղաքապետ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ավտոկայանատեղիների ապօրինի կազմակերպման վերաբերյալ ես ունեմ ձևավորված կարծիք, որ մենք պետական համակարգում ունենք անձինք, ովքեր այս գործընթացը սպասարկում են և որոշակի պաշտպանություն են փորձում տալ,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այս երևույթը շարունակաբար պետք է վերացնել քաղաքից, քաղաքի կենտրոնից։ Քանի որ մեքենաների ավելացող քանակ կա, առաջարկում եմ՝ տրանսպորտի վարչությունը, միգուցե, առևտրի վարչության հետ համատեղ, «Valet Parking» նոր տրամաբանություն քննարկի, և այս գործունեությունը ինչ-որ չափով բերենք օրինական դաշտ, և միջին մակարդակի չինովնիկները սև փող չաշխատեն»,- ասել է նա՝ հանձնարարելով երկամսյա ժամկետում այս կապակցությամբ առաջարկներ ներկայացնել։
14 Սեպտեմբեր, 2026 10:28
140