Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Էլեկտրական ցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են։ Դրանք հնարավորություն են տալիս էլեկտրական ցանցերի սպասարկման, վերանորոգման, արդիականացման և նոր ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներն իրականացնել անվտանգ և վերահսկելի պայմաններում։

Այս մասին հայտնում է ՀԷՑ-ը։

Պլանային անջատումների հիմնական պատճառներից են՝

Վթարների կանխարգելում - իրականացվում են էլեկտրական ցանցի սարքավորումների և ենթակառուցվածքների տեխնիկական վիճակի ստուգման, սպասարկման և անհրաժեշտության դեպքում՝ վերանորոգման աշխատանքներ՝ հնարավոր վթարային իրավիճակները կանխելու նպատակով։

Նոր ենթակառուցվածքների կառուցում և ցանցի արդիականացում - օդային կամ մալուխային նոր գծերի կառուցման, ինչպես նաև ենթակայաններում և այլ ենթակառուցվածքներում սարքավորումների տեղադրման ընթացքում, անվտանգության պահանջներից ելնելով, որոշ դեպքերում անհրաժեշտ է ժամանակավորապես դադարեցնել էլեկտրակամատակարարումը։

Էլեկտրական ցանցի թողունակության ընդլայնում - նոր բաժանորդների միացման դեպքում իրականացվում են ցանցի վերակառուցման, հզորությունների ավելացման և անհրաժեշտ սարքավորումների տեղադրման աշխատանքներ՝ ցանցի լրացուցիչ ծանրաբեռնվածության հուսալի սպասարկումն ապահովելու համար։

Էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացում - փոխարինվում կամ արդիականացվում են շահագործման ժամկետը լրացած կամ տեխնիկապես մաշված գծերը, տրանսֆորմատորները, անջատիչները և այլ սարքավորումներ՝ էլեկտրամատակարարման հուսալիությունն ու անխափանությունը ապահովելու նպատակով։

121