Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չափավորների կոալիցիոն կուսակցության առաջնորդ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է Շվեդիայի վարչապետի պաշտոնից հեռանալու մասին։ Նա իր հրաժարականի դիմումը ներկայացրել է խորհրդարանի խոսնակին։
«Այժմ խոսնակն է որոշելու նոր կառավարության ձևավորմանն ուղղված հաջորդ քայլերը»,- գրել է Քրիստերսոնը X սոցիալական ցանցում հրապարակված նամակում։
Սեպտեմբերի 13-ին կայացած ընտրություններում ընդդիմադիր ձախ-կենտրոնական դաշինքը (Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Ձախ կուսակցություն, Կանաչների կուսակցություն, Կենտրոնի կուսակցություն) փոքր առավելությամբ հաղթանակ է տարել իշխող կենտրոնական-աջ դաշինքի կուսակցությունների («Չափավորներ», Լիբերալներ, Քրիստոնեա-դեմոկրատներ, «Շվեդիայի դեմոկրատներ») նկատմամբ՝ ստանալով ձայների 49,5%-ը՝ 48,9%-ի դիմաց՝ ապահովելով 176 տեղ՝ 173-ի դիմաց։