ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հաղորդագրություն է տարածել.

Հանրագումարի բերվեց վերջին օրերի ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության այցերը՝ ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ:

Հանդիպումների ընթացքում մասնավորապես անդրադարձ եղավ օպերատիվ շտաբի կազմակերպչական հարցերին և շտաբի հետագա կարգավիճակին: Առանձնացվեցին մի շարք հարցեր, որոնք պահանջում են օրենսդրական լուծումներ (հողի հարկի, գույքի հարկի մասին և այլն):

Օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեցող հարցերը լուծում կստանան արդեն իսկ փետրվար ամսվա ընթացքում, իսկ այն հարցերը, որոնք պետք է լուծվեն կառավարության որոշումներով, Ազգային Ժողովի կողմից կներկայացվի ԱՀ կառավարությանը՝ ընդունելու համապատասխան որոշումներ (հատկապես խոսքը վերաբերվում է Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի՝ նախկինում տնտեսավարող սուբյեկտներին),-իր խոսքում նշել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանն՝ իր հերթին անդրադարձել է շտաբի կողմից իրականացվելիք նախաձեռնություններին:

 

01 Փետրվար, 2021 09:56
262
; ;