Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանին և Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Նատալյա Նովտային։

Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտի զարգացման, էներգետիկ համակարգի ճկունության և դիմակայունության բարձրացման, էներգիայի կուտակման համակարգերի ներդրման, ինչպես նաև կլիմայական դիմակայունությանն առնչվող հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձել են էներգետիկ ոլորտում իրականացվող աշխատանքներին, վերականգնվող էներգետիկայի զարգացման հնարավորություններին և ոլորտի հետագա զարգացման ուղղություններին։

Քննարկվել են նաև ԱՄՀ-ի կողմից իրականացվող ուսումնասիրությունների շրջանակում էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր։

91