Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի  նիստ:

Արթուր Նահապետյանը Կոմիտեի ծառայողներին շնորհավորել է ՀՀ անկախության տոնի առթիվ՝ ընդգծելով, որ անկախության 35-րդ տարեդարձը հնարավորություն է գնահատելու ոչ միայն անցած ճանապարհը, այլև գիտակցելու մեր պատասխանատվությունը պետության և հասարակության առջև:

«Անկախությունը մեր ժողովրդի կարևորագույն ձեռքբերումն է, որի ամրապնդումը յուրաքանչյուրիս ամենօրյա աշխատանքի արդյունքն է: Այս համատեքստում կարևոր առաքելություն ունի նաև Հակակոռուպցիոն կոմիտեն: Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը միայն իրավապահ գործունեություն չէ, այն արդարության, օրինականության և պետության նկատմամբ վստահության ամրապնդման կարևոր պայման է»,-նշել է Արթուր Նահապետյանը:

Կոլեգիայի նիստի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից Անկախության տոնի առթիվ մի շարք ծառայողներ արժանացել են գերատեսչական տարբեր պարգևների:

Մասնավորապես՝ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում դրսևորած մասնագիտական բարձր պատրաստվածության, աշխատանքային գործունեության նկատմամբ ցուցաբերած պատասխանատու և բարեխիղճ վերաբերմունքի, իրավակարգի պահպանման և ամրապնդման գործում ունեցած նշանակալի արդյունքների համար «Գերազանց ծառայության համար» մեդալով են պարգևատրել Հակակոռուպցիոն կոմիտեի՝

  • Տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հովիկ Սարգսյանը,
  • Օպերատիվ-հետախուզական առաջին վարչության ավագ օպերլիազոր Ջ. Մանուկյանը:

«Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով են պարգևատրել Հակակոռուպցիոն կոմիտեի՝

  • Արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հարություն Մկրտչյանը,
  • Հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովիկ Աթայանը,
  • Սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Վահե Զարգարյանը,
  • Անդրազգային, ինչպես նաև կոռուպցիոն այլ բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչ, արդարադատության երրորդ  դասի խորհրդական Նաիրա Շահինյանը,
  • Ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ռուբիկ Հակոբյանը,
  • Օպերատիվ-հետախուզական երկրորդ վարչության ավագ օպերլիազոր Կ. Բաղդասարյանը:

Ծառայողական պարտականությունները բարձր պատասխանատվությամբ իրականացնելու,  օրինակելի և բարեխիղճ գործունեության համար, հուշանվեր-ձեռքի ժամացույցով է պարգևատրվել

  • Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-տեխնիկական բաժնի ավագ օպերլիազոր Ա. Ալեքսանյանը:

Աշխատանքային գործունեության ընթացքում դրսևորած մասնագիտական բարձր պատրաստվածության, աշխատանքային պարտականությունների և հանձնարարված առաջադրանքների կատարման նկատմամբ պատասխանատու ու բարեխիղճ վերաբերմունքի համար «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով են պարգևատրվել Հակակոռուպցիոն կոմիտեի՝

  • Նախագահի խորհրդական Արթուր Եսայանը,
  • Ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Գայանե Բաբայանը,
  • Քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Ալեքսան Նիկողոսյանը:

Ամփոփելով պարգևատրման արարողությունը՝ Կոմիտեի նախագահն իր խոսքում նշել է, որ յուրաքանչյուր պարգև կատարված աշխատանքի գնահատանք է, բայց միաժամանակ վստահության արտահայտություն և հետագա աշխատանքի նկատմամբ ավելի մեծ պատասխանատվություն, իսկ կառույցի հեղինակությունը ձևավորվում է յուրաքանչյուրի աշխատանքով և վարքագծով:

172