ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։25-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվել էր ահազանգ Վայոց ձորի մարզի Նորավանքի խաչմերուկ կոչվող տարածքում քաղաքացու՝ անօգնական վիճակում հայտնաբերած գիշատիչ թռչնի վերաբերյալ։
Տեսուչներն անհապաղ մեկնել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Սպիտակագլուխ անգղ» տեսակի վայրի թռչուն, որը չի կարողացել թռչել։
Արտաքին զննությամբ թռչնի մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել։
Տեսչական մարմնի աշխատակիցները նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, վայրի թռչնին տեղափոխել են «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վերականգնողական կլինիկա՝ պատշաճ խնամքի և վերականգնումն ապահովելու նպատակով։
30 Սեպտեմբեր, 2026 18:21
130
1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ
14 Օգոստոս, 2026 20:01
1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ
13 Օգոստոս, 2026 18:28
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11 Օգոստոս, 2026 19:46
Որսագողություն Արմավիրի մարզում․ որսացել են ՀՀ «Կարմիր գրքում» գրանցված սպիտակագլուխ անգղ
15 Փետրվար, 2021 19:50
Սյունիքում փրկարարները վիրավոր անգղի են փրկել
30 Հունիս, 2026 20:11
Ինչպիսին են Խոսրովի անտառում բնակվող՝ «Կարմիր գրքում» գրանցված սպիտակագլուխ անգղերը
16 Սեպտեմբեր, 2024 17:21
Փրկարարները Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի են նկատել, որը չի կարողացել ինքնուրույն թռչել․ ԱԻՆ
29 Հուլիս, 2022 00:32