SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Ոստիկանության Արմավիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում Արմավիրի մարզում տեղի ունեցած որսագողության փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 24-ամյա Ղազար Ք․-ն Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հարակից դաշտերում որսացել է ՀՀ «Կարմիր գրքում» գրանցված թռչուն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արմավիրի ոստիկանները պարզել են, որ խոսքը սպիտակագլուխ անգղ տեսակի թռչունի մասին է։ Ապա անցկացրել են բացատրական աշխատանքներ, որի արդյուքնում Ղազար Ք․-ն օրեր առաջ ներկայացել է Արմավիրի ոստիկանության բաժին, կատարվածի մասին բացատրություն տվել և բաց թողնվել։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

 

 

984