Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Կիպրոս` Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջորդ խաղին:

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի C2 խումբը մեկնարկեց 2 անընդմեջ տնային խաղով։

Մեր ընտրանին 3-րդ տուրում մրցակցի հարկի տակ կհանդիպի Կիպրոսի ազգային հավաքականին, հոկտեմբերի 5-ին՝ Չեռնոգորիային։ 

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մեկնել է Կիպրոս հետևյալ կազմով.

Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»

Գոռ Մատինյան - «Սարդարապատ»

Ալեքսանդր Միշիև - «Ուրարտու»

Դավիթ Տերտերյան - «Ալաշկերտ»

Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»

Էրիկ Սիմոնյան - «Փյունիկ»

Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

Նաիր Թիկնիզյան - «Օլիմպիակոս»» (Հունաստան)

Խարիտոն Այվազյան - «Ուրարտու»

Արգիշտի Պետրոսյան - ԲԿՄԱ

Կառլեն Հովհաննիսյան - «Ակրոն» (Ռուսաստան)

Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Ռուսաստան)

Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»

Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»

Արտեմ Բանդիկյան - ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)

Էդուարդ Սպերցյան - «Ալ-Ահլի» (Սաուդյան Արաբիա)

Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»

Գոռ Մանվելյան - «Նոա»

Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

Էդգար Սեվիկյան - «Սեուտա» (Իսպանիա)

Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)

Նարեկ Հովհաննիսյան - «Լեխիա» Գդանսկ (Լեհաստան)

Արթուր Միրանյան - «Իրոնի Տիբերիաս» (Իսրայել)

Արթուր Ղարիբյան - «Ռոդինա» (Ռուսաստան)

Հիշեցնենք, որ Կիպրոս-Հայաստան հանդիպումը (02.09.26) կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։ Չեռնոգորիա-Հայաստան (05.09.26) հանդիպման մեկնարկը 22։45-ին է։

100