Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նիկոսիայի Մակարիոս III արքեպիսկոպոսի հիմնադրամի Բյուզանդական թանգարանում տեղի է ունեցել «Հավատք և ինքնություն․ գանձեր Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը։
Ցուցահանդեսը կազմակերպվել է Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ Բյուզանդական թանգարանի կողմից՝ Հայաստանի պատմության թանգարանի և Կիպրոսի Հայոց առաջնորդարանի հետ համագործակցությամբ։
Բացման արարողությանը ներկա են գտնվել և ելույթներով հանդես եկել Նոր Հուստինիանայի և համայն Կիպրոսի արքեպիսկոպոս Գեորգիոսը, Կիպրոսի Հանրապետության մշակույթի փոխնախարար Կլեա Հաջիստեֆանու Պապաելինան, Կիպրոսի Հայոց եկեղեցու կաթողիկոսական փոխանորդ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, Մակարիոս III արքեպիսկոպոսի հիմնադրամի գլխավոր տնօրեն Քրիստոս Կուկլիոտիսը, Բյուզանդական թանգարանի տնօրեն Իոաննիս Էլիադիսը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Կիպրոսի պետական կառույցների և խորհրդարանի ներկայացուցիչներ, դեսպաններ և դիվանագիտական կորպուսի անդամներ, հոգևորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հովանավորներ և այլ պատվավոր հյուրեր։