Վերջին 3 օրվա ընթացքում Հորմուզով ավելի շատ նավթ է տեղափոխվել, քան պատմության մեջ որևէ այլ ժամանակահատվածում․ Թրամփ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին երեք օրվա ընթացքում ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցով ավելի մեծ ծավալով նավթի փոխադրում է իրականացրել, քան երբևէ նմանատիպ ժամանակահատվածում՝ գերազանցելով նույնիսկ Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց առաջ գրանցված ցուցանիշները։
«Վերջին երեք օրվա ընթացքում մենք Հորմուզի նեղուցով ավելի շատ նավթ ենք տեղափոխել, քան նեղուցի պատմության մեջ որևէ այլ ժամանակահատվածում»,- ասել է նա չորեքշաբթի օրը՝ Սպիտակ տանը ելույթ ունենալիս։
Թրամփը կրկնել է իր պնդումը, որ ԱՄՆ-ն գործնականում լիակատար վերահսկողություն է իրականացնում նեղուցի նկատմամբ։
Կիրակի օրը Թրամփը հայտարարել է, թե հանգստյան օրերին ԱՄՆ-ն նեղուցով տեղափոխել է «ավելի քան 20 միլիոն բարել» նավթ։
01 Հոկտեմբեր, 2026 10:47
233
Իրանի հետ բանակցություններ չեն ընթանում, սակայն շուտով ինչ-որ բան տեղի կունենա. Թրամփ
22 Հոկտեմբեր, 2026 21:45
Վաշինգտոնը չի բանակցում Թեհրանի հետ․ Թրամփ
22 Հոկտեմբեր, 2026 11:43
Գլխով մտածեք․ Թրամփը հիմար է անվանել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնել պահանջողներին
22 Հոկտեմբեր, 2026 11:10
Իրանը հայտարարել է՝ կարգելափակի Հորմուզի նեղուցով անցնող ապօրինի նավագնացությունը
07 Հոկտեմբեր, 2026 15:21
UKMTO-ն հաղորդել է Հորմուզի նեղուցում լցանավի վրա հարձակման մասին
30 Սեպտեմբեր, 2026 15:31
Հորմուզի նեղուցով անցնող լցանավը հարվածի տակ է ընկել․ կան վիրավորներ
23 Սեպտեմբեր, 2026 16:21