Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես Ընտանեկան բռնության դեմ պայքարի օր, սակայն դրա դեմ պայքարը չի սահմանափակվում միայն մեկ օրով․ Արփինե Սարգսյան

Այսօր մենք հիշում ենք ընտանեկան բռնության բոլոր զոհերին և վերահաստատում մեր անսասան հանձնառությունը՝ պայքարելու այս արատավոր երևույթի դեմ։ Այս օրը սոսկ օրացուցային ամսաթիվ չէ, այլ լռությունը կոտրելու և համախմբվելու հավաքական կոչ։

Մեր գլխավոր նպատակն է կերտել այնպիսի իրավական, հասարակական և մշակութային միջավայր, որտեղ բռնության ցանկացած դրսևորում կհանդիպի կտրուկ մերժման, իսկ հանցանքը երբեք անպատիժ չի մնա։

Պետք է արմատախիլ անենք ընտանիքի ներքին հակաիրավական գործերին չխառնվելու վտանգավոր կարծրատիպը, քանի որ յուրաքանչյուր անձի իրավունքների ոտնահարումը ողջ հասարակության և պետության խնդիրն է։

Մեր նպատակն է Հայաստանում ապահովել ընտանիքների անվտանգ ու առողջ կենսամիջավայր, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ապրել արժանապատվության և փոխադարձ հարգանքի պայմաններում։

Միևնույն ժամանակ ընտանեկան բռնության դեմ պայքարը չի կարող սահմանափակվել կոնկրետ օրով․ 365 օր է այդ պայքարի համար նախատեսված։

Այսօրվա կարևորությունն ընդգծվում է նաև Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի լայնածավալ արշավով։ Դրա շրջանակներում իրականացվում են բարեփոխումներ, որոնք միտված են պետության վարքագծի փոփոխությանը։

122