Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2025 թվականին նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից ի վեր ԱՄՆ Պետդեպարտամենտը չեղարկել է ավելի քան 250 000 վիզա։ Այս մասին Fox News-ին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թոմի Պիգոտը։

«Նախագահ Թրամփի և պետքարտուղար Ռուբիոյի օրոք Պետդեպարտամենտը չեղարկել է ավելի քան 250 000 վիզա. սա պատմական ցուցանիշ է, որն արտացոլում է ամերիկյան ժողովրդին պաշտպանելու մեր անսասան հանձնառությունը»,- ասել է նա։

Պիգոտը նշել է, որ ԱՄՆ իշխանությունների կողմից վիզաների վերաբերյալ կայացվող յուրաքանչյուր որոշում առնչվում է երկրի ազգային անվտանգությանը։ Նա պնդում է, որ շարունակական ստուգումների միջոցով ԱՄՆ-ն աննախադեպ մասշտաբներով բացահայտում է այն անձանց, որոնք հանցագործություններ են կատարում, աջակցում են ահաբեկչությանը կամ չարաշահում են ԱՄՆ ներգաղթային համակարգը։

65