Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հուլիսի 30-ի N 1098-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը /01.10.2026, N 1401-Ն/։
Լոլիկի մթերումների գործընթացը կազմակերպելու և տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման խնդիրը մեղմելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 7-ի N 1098-Ն որոշմամբ ժամանակավոր /6 ամիս/ արգելք է սահմանվել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող (տոմատի մածուկ) ապրանքատեսակների նկատմամբ։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հուլիսի 30-ի N 1098-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ առաջարկվում է ՀՀ տարածք ներմուծման ժամանակավոր արգելքը տարածել միայն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 310 0, 2002 90 390 0, 2002 90 910 0, 2002 90 990 0 ծածկագրերին դասվող (տոմատի մածուկ) ապրանքատեսակների վրա։