Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ նախնական տեղեկություններով 8 տուժած կա
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 07։52-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին, «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է: Ըստ նախնական տվյալների՝ կա 8 տուժած։
08 Հոկտեմբեր, 2026 09:57
183
Ոչ սթափ վարորդը «Լեքսուս»-ով բախվել է կայանված 2 մեքենայի․ կան զոհ և 4 վիրավոր
07 Հոկտեմբեր, 2026 10:32
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. հարվածից հետո մեքենաներից մեկը բախվել է բնակչի տան պատին. կա տուժած
05 Հոկտեմբեր, 2026 16:10
Այնթապում «Mercedes Vito»-ի և անչափահաս աղջկա վարած մոպեդի բախման հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է
04 Հոկտեմբեր, 2026 12:17