Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միացյալ Նահանգները «շատ շուտով» կավարտի Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նա կրկին ընդգծել է իր այն տեսակետը, որ Իրանի հետ ռազմական հակամարտության ավարտը կհանգեցնի վառելիքի համաշխարհային գների կտրուկ անկման։ «Նավթի գները կտրուկ կնվազեն հենց այն պահին, երբ մենք ավարտենք պատերազմը։ Իսկ դա տեղի կունենա շատ շուտով։ Դա շատ շուտ կլինի։ Մենք այս հարցը կլուծենք այս կամ այն ​​կերպ»,- վստահեցրել է ԱՄՆ ղեկավարը։

«Նավթի գինը կիջնի այն մակարդակին, որը նույնիսկ ավելի ցածր կլինեն, քան պատերազմի սկսվելուց առաջ գրանցված ցուցանիշները»,- կարծում է Թրամփը։

78