Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը կարող է նախագահական ընտրություններ անցկացնել, եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա հրադադարի։ Նա այս մասին ասել է կիրակի՝ հոկտեմբերի 11-ին, ABC հեռուստաալիքի եթերում։

«Խնդրում եմ, փոխանցեք Պուտինին. տվեք մեզ երկու ամիս՝ 60 օր լիակատար հրադադար․ 60 օր, և մենք կկազմակերպենք ընտրություններ»,- ասել է Զելենսկին հաղորդավար Ջոնաթան Կարլի հետ զրույցում։

Նա նաև հավելել է, որ նախագահ Թրամփի հանդեպ ունեցած ողջ հարգանքով հանդերձ` հենց Ուկրաինայի քաղաքացիներն են, որ պետք է ընտրեն այս կամ այն ​​առաջնորդին։

 

71