Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մի քիչ վիճակագրություն ընտանեկան բռնության մասին.

Վերջին երեք տարիների (2024-2026թթ.) ընթացքում ընտանեկան և կենցաղային բռնության հատկանիշներով հանցանքի կատարման առթիվ կայացվել է 602 մեղադրական դատավճիռ, որոնց ճնշող մեծամասնությունը վերաբերել են ընտանիքի անդամի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ նկատմամբ ֆիզիկական ներգործությանը։ 41 մեղադրական դատավճիռ կայացվել է հոգեկան ներգործության համար, 8` սպանության, 11` առողջությանը ծանր վնաս պատճառելու, 26` առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 92` առողջությանը թեթև վնաս պատճառելու, 3` մարդուն առևանգելու, 4` ազատությունից ապօրինի զրկելու, ևս 4` ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 2` հետամտելու, ևս 2` սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, 3` սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, 4` 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու։

Նշված դեպքերում մեծամասամբ հանցանքը կատարել է տուժողի ամուսինը կամ նախկին ամուսինը (602-ից 417 դեպքում կամ դեպքերի 69%-ում)։ 43 դեպքում հանցանքը կատարել է տուժողի զուգընկերը կամ նախկին զուգընկերը, 38 դեպքում՝ եղբայրը, ևս 38 դեպքում՝ որդին, 37 դեպքում՝ հայրը, 11 դեպքում՝ դստեր ամուսինը կամ նախկին ամսուինը, 9 դեպքում՝ ամուսնու հայրը, 5 դեպքում՝ կնոջ հայրը, 2 դեպքում՝ խորթ հայրը, մեկական դեպքում՝ խորթ որդին և թոռը։

Վերոգրյալ դեպքերի զգալի մասում (217 դեպք կամ 36%) նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, 184 դեպքում նշակավել են հանրային աշխատանքներ, 2 դեպքում՝ տուգանք:

Որոշակի ժամկետով ազատազրկում նշանակվել է 40 դեպքում, ազատության սահմանափակում՝ 113 դեպքում, կարճաժամկետ ազատազրկում՝ 37 դեպքում։ 1 դեպքում նշանակվել է ցմահ ազատազրկում, իսկ 9 դեպքում կիրառվել են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ- գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը։

54