Ալեն Սիմոնյանը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետ․ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության խորացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներ։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
20 Նոյեմբեր, 2026 11:26
213