Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է ոչ միայն հասնել Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը, այլև նոր մեկնարկ տալ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններին։ Այս համոզմունքն է հայտնել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց և փեսա Ջարեդ Քուշները։
«Մեր՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվի և իմ կարծիքով՝ նա ոչ միայն ցանկանում է խաղաղության հասնել, այլև փորձել փոխել Ամերիկայի հետ հարաբերությունները։ Նա ցանկանում է փորձել պարզել՝ արդյոք կա՞ ամեն ինչ նորից սկսելու հնարավորություն»,- ասել է Քուշները Axel Springer մեդիակոնցեռնի ղեկավար Մաթիաս Դյոփֆների փոդքասթում։
Ամերիկացի բանագնացը հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները վերագործարկելու հնարավորություն կա։
«Պատմության մեջ փոփոխություններ լինում են։ Կրկնում եմ՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ միասին են կռվել, և գուցե կա ամեն ինչ նորից սկսելու հնարավորություն»,- հայտարարել է նա։