Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը պետք է ապահովի իր ազգային շահերը. հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այն հայտարարությունը, որ Ռուսաստանը պետք է համաձայնի էներգետիկ զինադադարի։
«Ռուսաստանը ոչինչ պարտավոր չէ։ Ռուսաստանը պետք է ապահովի իր ազգային շահերը»,-  ասել է Պեսկովը։
Ավելի վաղ, Եվրահանձնաժողովը  կոչ էր արել Ռուսաստանին համաձայնել ձմռանը էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելուն և Սև ծովով սննդի անվտանգ արտահանումն ապահովելուն։ Այս մասին հայտարարել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրախորհրդարանում ունեցած ելույթում։

 

 

143