Դատարանը թույլատրել է Ռոբերտ Քոչարյանին իրեն պատկանող գույքի նկատմամբ ցանկացած պայմանագրեր կնքել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կնքել իրեն պատկանող կալանադրված գույքի նկատմամբ ցանկացած պայմանագրեր, որոնք չեն կարող հանգեցնել գույքի օտարմանը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական թիմը:
Դիմումը ներկայացնելիս պաշտպան Խուդոյանը նշել է, որ խոսքը գնում է կոմունալ ծառայությունների և գույքի անհատույց օգտագործման հանձնելու վերաբերյալ պայմանագրերին։ Խուդոյանն ընդգծել է, որ նշված տեսակի գործարքներով անշարժ գույքի օտարումը ռիսկի տակ չի դրվում։
Մեղադրող կողմը չի առարկել՝ նշելով, որ եթե խոսքը վերաբերում է պետության կողմից Ռոբերտ Քոչարյանին տրամադրված տանը և հարակից տարածքին, ապա դրա հետ կապված առարկություն չկա:
09 Փետրվար, 2021 19:47
839
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
21 Հոկտեմբեր, 2026 21:55
Կենսաբազմազանության պահպանության գործում կանանց առաջնորդությունը կարևոր նշանակություն ունի. Ռոբերտ Աբիսողոմոնյան
20 Հոկտեմբեր, 2026 14:44
ԵՄ-ն հայկական ապրանքներին ժամանակավոր առևտրային արտոնություններ տրամադրելու մասին փաստաթուղթ է ստորագրել
08 Հոկտեմբեր, 2026 12:12
Քոչարյանները քանի կար բիզնես-հանճարներ էին, հիմա խոստովանում են՝ թալանչի հայրիկն է օգնել բիզնեսին. Չախոյան
23 Սեպտեմբեր, 2026 21:07
Էլիդա Քոչարյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ
20 Սեպտեմբեր, 2026 21:30
Քոչարյանը կալանավորվեց. Վարչապետի անդրադարձը Սարգսյանի և Քոչարյանի նկատմամբ հարուցված քրվարույթներին
27 Օգոստոս, 2026 19:20