«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Կիկե  Սետյենը հեռացվել է աշխատանքից: «Սետյենը հեռացվել է աշխատանքից», – Բարտոմեուի խոսքերն է մեջբերում Tiempo de Juego-ն:

61-ամյա մասնագետը գլխավորել էր կատալոնական թիմը 2020-ի հունվարից՝ փոխարինելով Էռնեստո Վալվերդեին: Սետյենի նշանակման պահին Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնան» առաջին տեղն էր կիսում «Ռեալի» հետ, բայց մրցաշրջանի վերջում նրանք գրավեցին երկրորդ հորիզոնականը՝ հինգ միավոր զիջելով մադրիդյան թիմին:

Ինչպես տեղեկացնում է Armsport.am մարզական պորտալը, անցած ուրբաթ «Բարսելոնան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից՝ քառորդ եզրափակչում զիջելով «Բավարիային» 2-8 հաշվով:

Ըստ միջազգային մամուլի՝ Սետյենին փոխարինելու հիմնական թեկնածուներն են Ռոնալդ Կումանը, Մաուրիսիո Պոչետինոն, Մասիմիլիանո Ալեգրին և Թիերի Անրին:

1035